«Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա
D23 Brasil փառատոնում Disney կինոստուդիան և 20th Century Animation անիմացիոն ստուդիան հայտարարել են «Սառցե դարաշրջան» ֆրանշիզայի վեցերորդ մասի թողարկման մասին, փոխանցում է Shantnews-ը։
Ըստ Deadline-ի, հայտնի մուլտֆիլմի շարունակության վրա աշխատանքն արդեն ընթանում է։ Դերասաններ Ռեյ Ռոմանոն, ով հնչյունավորել է Մենիին, Ջոն Լեգուզամոն (Սիդ), Քուին Լատիֆան (Էլի) կվերադառնան իրենց դերերին։
Առաջին «Սառցե դարաշրջանը», որը պատմում է մամոնտի, համրուկի, վագրի և կաղին թաքցնող սկյուռի մասին, մեծ էկրան է բարձրացել 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր մուլտֆիլմի շարունակությունները հավաքել են 3,2 միլիարդ դոլար: Հինգերորդ մասը՝ Ice Age: Collision Imminent-ը, էկրան է բարձրացել 2016 թվականին՝ վաստակելով 408,5 միլիոն դոլար։