Առաջին կեսում երեք վնասվածքը շատ տարօրինակ է. Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 13-րդ տուրի «Օսասունայի» հետ հանդիպման արդյունքները (4:0):
«Առաջին խաղակեսում երեք վնասվածքը բավականին տարօրինակ բան է: Օրացույցի պահանջները խաղացողներին թույլ չեն տալիս հանգստանալ և թարմ լինել։
Հանդիպումը լավ ստացվեց: Մենք առանց շտապելու վերահսկում էինք խաղը։ Խնդիրը երեք վնասվածքն է. ողջ հանդիպման ընթացքում մենք խաղում էինք զգույշ, առանց ռիսկի դիմելու և նվիրվածությամբ»,- ասել է Անչելոտին։
Հանդիպման ընթացքում «Ռեալը» կորցրել է Ռոդրիգոյին, Լուկաս Վասկեսին և Էդեր Միլիտաոյին։ Վերջինս պատռել է ծնկի խաչաձև կապանները, փոխանցում է Armsport-ը։