Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում իրականացվել է ծառատունկ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական կառավարման պլանի պահանջների համաձայն՝ շինարարությունն իրականացնող կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում կտրված ծառերի փոխարեն տնկել է նորերը՝ 1:10 հարաբերակցությամբ (շուրջ 1000 ծառ):