Հիանում եմ նրանով. Թիկնիզյան
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է թիմակից Ալեքսեյ Բատրակովի մասին:
«Բատրակովն այժմ լավագույն ռուս խաղացողն է, քանի որ նա շատ վառ ֆուտբոլ է ցուցադրում: Անկեղծ լինենք՝ չնայած խոշորամարմին լինելուն ու տարիքին, նա շատ լավ խաղ է ցուցադրում։ Ես հիանում եմ նրանով։
Երբ ես նրան առաջին անգամ տեսա, ասացի. «Լյոշ, ե՛կ վեց ամիս կամ մեկ տարի մարզադահլիճում աշխատենք։ Միգուցե քաշ հավաքես»: Հիմա նա ցույց է տալիս վիճակագրությունը և ասում. «Դե, գնա՛ մարզասրահում աշխատիր։ Ես քեզ լսեցի»։
Նա կատարելագործվել է թե՛ մարզադահլիճում, թե՛ խաղադաշտում՝ որակով ու արդյունավետությամբ։ Փայլուն ֆուտբոլիստ է, բայց պետք չէ նրան ժամանակից շուտ չափից շատ գովաբանել։ Երբ երիտասարդ տղան զարգացման ուղու վրա է, պետք է թույլ տալ նրան ինչ-որ ճանապարհ անցնել ու հասնել որևէ մեծ բանի: Բայց պետք է արժանին մատուցել նրան, նա հոգեբանորեն լավ վիճակում է։ Նա հիանալի մարդ է, և շատ ուրախ եմ, որ մենք այդպիսի խաղացող ունենք մեր կողքին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Թիկնիզյանի խոսքերն է փոխանցում «Championat»-ը։