Բելինգհեմը կես տարվա դադարից հետո գոլ է խփել Ռեալի կազմում
Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մադրիդյան ակումբի կազմում գոլ է խփել 179 օրվա ընթացքում առաջին անգամ։ Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Օսասունայի» հետ Լա լիգայի 13-րդ տուրի խաղում։
Անգլիացի կիսապաշտպանը խաղադաշտ է մտել իր թիմի մեկնարկային կազմում ու 42-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը։ Նա 34-րդ րոպեին դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այսօրվա հանդիպումից առաջ Ջուդ Բելինգհեմը 12 խաղում երեք գոլային փոխանցում էր կատարել։
Մադրիդցիները 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել, փոխանցում է Armsport-ը։