Ռուս մարմնամարզուհին ցանկանում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո
Ռուսաստանի հավաքականի կազմում 2014 թվականին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն հռչակված Ալեքսանդրա Սեմենովան պատրաստվում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է 26-ամյա Սեմենովայի մայրը և մարզիչը՝ Վիկտորիա Տեկելը։
2014 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Մարզուհին Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը նաև երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել։ 2015 թվականին նա դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմից, իսկ վերջին տարիներին մասնակցել է անհատական մրցումների։
«Ալեքսանդրան պատրաստվում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Նա արդեն հասուն մարզուհի է, և նա, իհարկե, շատ է ցանկանում մասնակցել միջազգային մրցումների»,- պատմել է նրա մայրը։