Ժոզեպ Բորելը Կիևում է․ սա նրա վերջին այցն է Կիև՝ որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Կիևում է։
«Կիևում եմ 5-րդ այցով Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ։
ԵՄ աջակցությունն Ուկրաինային իմ անձնական առաջնահերթությունն էր իմ մանդատի ժամանակ և կմնա ԵՄ օրակարգի բարձրակետում»,- մեկնաբանել է Բորելը։