Աղբյուր․ Մբապեն այլևս չի ցանկանում խաղալ Ֆրանսիայի հավաքականում
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն այլևս չի ցանկանում խաղալ «եռագույնների» կազմում՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ հնարավոր վիճաբանության պատճառով։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող Ռոմենա Մոլինան։
Աղբյուրի համաձայն՝ չնայած Դեշամի այն հայտարարությանը, թե Մբապեն ցանկանում էր հավաքական գալ Ազգերի լիգայի գալիք հանդիպումներին, սակայն ինքն է որոշել չհրավիրել հարձակվողին, պարզվում է, որ 25-ամյա խաղացողն է հրաժարվել «եռագույնին»։
Հիշեցնենք, որ Մբապեն ավելի վաղ ևս չէր հրավիրվել ազգային հավաքկան՝ բաց թողնելով Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կայանալիք հոկտեմբերյան հանդիպումներ։