Իրանում 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել` զինյալների ու ոստիկանների բախման հետևանքով
Իրանի հարավ-արևելյան Ռասկի շրջանում 3 խաղաղ բնակիչ վիրավորվել է ահաբեկչական զինյալների դեմ գործողության ընթացքում կրակոցների հետևանքով, հայտնում է IRNA–ն՝ հղում կատարելով տեղի պաշտոնյայի:
Չկարողանալով փախչել՝ զինյալները անկանոն կրակ են բացել գլխավոր ճանապարհով անցնող մեքենայի վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ:
Տուժածներն անմիջապես տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոններ և այժմ բուժում են ստանում:
Գործողությունների հետևանքով զինյալները մահացել են: Զինյալներից առգրավվել է ավտոմեքենա և մեծ քանակությամբ զենք–զինամթերք։
Գործողության ընթացքում իրանցի մեկ զինվորական սպանվել է: Գործողությունները շարունակվում են՝ զինյալների խմբի մնացած անդամներին հայտնաբերելու և վնասազերծելու համար: