Հայկական Շուշիում արդեն 222 ադրբեջանական ընտանիք է ապրում
Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ այս գործընթացը կշարունակվի և կավարտվի առաջիկա ամիսներին։ Ընդհանուր առմամբ, Շուշի է տեղափոխվելու 270 ընտանիք։