Պապիկյանը ԳԱԱ պատվիրակության հետ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին
Նոյեմբերի 8-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ պատվիրակությունն ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ այցելել է սահմանագոտի՝ տեղում ծանոթանալու սահմանային ու թիկունքային պահպանության տեղամասերում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ակադեմիայի պատվիրակության կազմում էին ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ակադեմիայի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, այնուհետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին։