Լևանդովսկին որոշում է կայացրել Բարսելոնայում իր ապագայի վերաբերյալ
«Բարսելնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանուն նոր պայմանագրի, 36-ամյա ռմբարկուն պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման։ Լևանդովսկիի և «կապտանռնագույնների» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա գոլահարը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։