Ոչխարներին գոմ տարանք, որ գելը չուտի․ հսկայական գայլը մտել է Օրգով գյուղ
«Գայլը մտել է մեր հայաթ, բայց չի հասցրել ոչխարներին ուտի, հարևանս կանխել է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Օրգով գյուղի բնակիչ Վալերի Գրիգորյանը։
«Հարևանս մեզ խաբար արեց, շուտ վեր կացանք, գառներին գոմ տարանք, որ գելը հանկարծ չուտի։ Հարևանս պատմեց, որ հսկայական գայլ է եղել, հա՛մ քաշով, հա՛մ հասակով»,- ասաց բնակիչը։
Գյուղացիներից մեկ ուրիշն էլ ասաց, որ Օրգովի ներքևի հանդում գայլերը շատ են, բայց իրենց համար նորություն է, որ արդեն մտնում են գյուղ՝ մարդկանց բակեր։
Հիշեցնենք, որ օրերս էլ արջն էր մտել Օրգով գյուղ, 2 ոչխար կերել, խնձորների արկղերը շուռ տվել և կերել։