Պապոյանը Մտավոր սեփականության կազմակերպության պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։
Քննարկվել են Հայաստանի և կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը՝ այս համատեքստում հատկապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։
Կողմերն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանության, միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարության մշակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Երևանում կայացած «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին: