Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա և ակնկալում է, որ նա կընդունի հրավերը, հայտնում է Hurriyet-ը:
«Մենք նրան հրավիրել ենք մեր երկիր, և հուսով եմ, որ նա կընդունի մեր հրավերը և այդպիսով մենք կամրապնդենք Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցությունն այլ կերպ, քան անցյալում», - ասել է Թուրքիայի նախագահը՝ Բուդապեշտից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ: