ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոն
ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում: Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:
«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ»թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։
Նստացույցի մասնակիցները նշել են, որ նախօրեին ոստիկնությունը թույլ չի տվել իրենց վրաններ խփել թատրոնի դիմաց եւ իրենք նստացույցը շարունակել են առանց վրաններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը: