Նախկին փոխվարչապետը գնահատել է հայկական բանկերի՝ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը
Հայաստանի բանկերի՝ պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերը շատ ցածր ե: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նախկին փոխվարչապետը դա բացատրել է նրանով, որ հայաստանյան բանկերը խստորեն պահպանում են այն կանոնները, որոնք սահմանում են ՀՀ Կենտրոնական բանկը և հատկապես թղթակից բանկերը։
Գաբրիելյանը հավելել է, որ վերջին տարիներին հայաստանյան բանկերը համալրվել են պատժամիջոցների միջոցների պահպանումը (compliance) վերահսկող կադրերով։
«Կարծում եմ, որ բանկերն ուշադիր հետևում են դրան»,-նշել է նա:
Նրա գնահատականներով՝ եթե բանկերը չկատարեին պատժամիջոցները, նրանց եկամուտը կկազմեր առնվազն երկու անգամ ավելի, քան հիմա է։