Ամուսնալուծությունից հետո ամեն առավոտ հնարավորություն է գիտակցել, որ դու ազատ ես․ Անահիտ Սիմոնյան
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանն, Ինստագրամում իր հետևորդներին պատմել է ամուսալուծության, դրա հետևանքների ու հնարավորությունների մասին։
«Ամուսնալուծությունից հետո, երբ կարծում ես աշխարհը փլուզվել է, առաջին քայլն այն է, որ պետք է մտածես՝ առջևում ավելի լավն է։ Այո, դժվար է, բայց փոքր քայլերով պետք է կարողանաս սկսել նոր կյանք»,- գրել է նա սթրի բաժնում։
Սիմոնյանը նշել է, որ կարելի է կարծել ամուսնալուծությունը պատմության ավարտն է, բայց այն նոր գլխի սկիզբն է, երբ կարող ես վերբեռնել կյանքդ, ստեղծել քո նոր տարբերակը, երբեմն էլ սկսել զրոյից։
«Ամուսնալուծությունից հետո ամեն առավոտ հնարավորություն է գիտակցել, որ դու ազատ ես ու կարող ես ինչ-որ նոր բան սկսել։ Ամուսնալուծվելիս թվում է, որ ցավը կմնա ողջ կյանքի ընթացքում, բայց պետք է հիշել, որ այն անցողիկ է, իսկ առջևում ինչ-որ լավ բան կա»,- նշել է նա։