Երևանում բախվել են 2 «Mercedes». կա տուժած
Նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել է 2 «Mercedes»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։