Այսօր Լուսինե Զաքարյանի մահվան 21-րդ տարելիցն է
Այսօր Լուսինե Զաքարյանի մահվան 21-րդ տարելիցն է:
Հիշատակդ միշտ վա՛ռ, սիրելի Լուսինե
Լուսինե Զաքարյան (ծնվ. Հունիսի 1 1937 Ախալցխա, Ջավախք, Վրաստան - Դեկտեմբերի 30 1991, Երևան), հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող։ Ժողովրդի կողմից շատ սիրված երգչուհու աճյունը գտնվում է Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։
Լուսինեն մեծացել է Ջավախքում և 1952թ.-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսեց երաժշտական դպրոց հաճախել։ 1957թ. ընդունվեց Երևանի պետական կոնսերվատորիա, և շուտով նրա տաղանդը արդեն բացահայտ էր։
Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը. Պարույր Սևակ