Նոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում: Ժամը 10:30-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնու ձոր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 46-ամյա Ռուբիկ Ս.-ի վարած «Ford Focus», 68-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Opel Astra» և 63-ամյա Վրեժ Մ.-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը: