Մոսկվան ակնկալում է` «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան․ Շոյգու
Մոսկվան ակնկալում է, որ «3+3» ձևաչափով աշխատանքները կակտիվանան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար: Մենք ակնկալում ենք, որ նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում, որի մասնակցությունից Վրաստանը կրկին հրաժարվել էր: