Բերեք ինձ հարձակվողի, եթե ունեք. Էնրիկեն պատասխանել է քննադատություններին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում կրած պարտությունից հետո (1:2) պատասխանել է թիմի հարձակման հետ կապված խնդիրների մասին հարցին:
«Ինձ հարձակվող բերեք, եթե ունեք: Որտեղի՞ց ձեռք բերեմ այդ հարձակվողին: Ես հավատարիմ եմ մնում իմ գաղափարներին։ Այն օրը, երբ ես ձախողվեմ, դա պայմանավորված կլինի իմ, ոչ թե լրագրողների կամ մեկ այլ մարզչի գաղափարներով: Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր արդյունքների համար»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
ՊՍԺ-ն այս պահին Չեմպիոնների լիգայի ընդհանուր աղյուսակում զբաղեցնում է 25-րդ տեղը: Չորս հանդիպումներում թիմը վաստակել է ընդամենը չորս միավոր։ Հաջորդ խաղում ՊՍԺ-ն կհանդիպի «Բավարիային»: