Բարսելոնան ցանկանում է Տորեսին ընդգրկել գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքում
«Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, բայց ինչ-որ կերպ շարունակում է փորձել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, ակումբի նոր տրանսդերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին է։
Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» Ադեյեմիի տրանսֆերի գործարքի շրջանակում կարող է օգտագործել Ֆերան Տորեսին։
Transfermarkt-ը 22-ամյա Կարիմ Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, իսկ 24-ամյա Ֆերան Տորեսինը՝ 30 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։