ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ. Գուտերեշը շնորհավորել է Թրամփին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չորեքշաբթի շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել ամերիկյան նոր վարչակազմի հետ, ասվում է հայտարարության մեջ։
«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևոր հենասյունն է: ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու ծառացած դրամատիկ մարտահրավերները, որոնց բախվում է մեր աշխարհը»,- ասվում է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ