Բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեդալներ բերեց աշխարհի առաջնությունից․ ինչպես են նրանց դիմավորել
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է հայրենիք, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր ընտրանին աշխարհի առաջնությունում նվաճել էր 3 բրոնզե մեդալ։ Պատվո հարթակի 3-րդ աստիճանին էին կանգնել 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը»,- նշված է հաղորդագրությունում։