Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ երեխաների սննդակարգում պետք է բացառել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը:
Մասնագետների կարծիքով՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր, որոնք վնասակար ազդեցություն ունեն դեռահասների առողջության վրա:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։
Ըստ ԱՆ տվյալների՝ Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։