ՍԱՏՄ-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Արմեն Հայրապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 7-ին։