Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով
2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 3382 դեպք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 3051 դեպք։
Ընդհանուր առմամբ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով: