Բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու տեղափոխվում առանձին վայր
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։
Երևանի քաղաքապետի կարգադրությամբ` բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու տեղափոխվում առանձին վայր։
Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս են բերվել շուրջ 200 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ ու տարբեր մետաղական ջարդոններ։ Տարածքները մաքրվել են ու ավելի կոկիկ դարձել։