Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։
Ինչպես հայտնում են կոմիտեից, դիտարկվել են միաձույլ երկաթբետոնե բազմահարկ 5 շենքերի սեյսմիկ հաշվարկն ու նախագծման համար մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկվող հատուկ տեխնիկական պայմանները։
Խորհուրդը քննարկել է նաև նույն շենքերի հակահրդեհային պաշտպանության համակարգերի հաշվարկը և նախագծման համար հատուկ տեխնիկական պայմանները։