Թբիլիսին ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, և հանդիպական քայլերի հույս ունի, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Անկախ այն բանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, մենք հույս ունենք վերականգնել հարաբերություններն Ամերիկայի հետ», - Կոբախիձեն հայտարարել է վրացական Post TV հեռուստաալիքի եթերում:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուկրաինական հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի, այդ ժամանակ էլ կսկսվի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերականգնումը», - ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեն հավելել է, որ, իր կարծիքով, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա ուկրաինական հակամարտությունը մի քանի ամիս ավելի շուտ կավարտվի։
Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացել են այն բանից հետո, երբ երկրում ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ Արևմուտքի, ռուսական է։