Վերջին 1 օրում գրանցվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`16, խարդախության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ինքնավնասման՝ 4-ական, թմրանյութի իրացման՝ 3, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, խուլիգանության ու աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապացույցներ, բացատրություններ փոխելու կամ ներկայացնելու, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների ապօրինի շրջանառության, նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու, ինքնասպանության հասցնելու, սուտ մատնության, ալիմենտ վճարելուց խուսափելու, պետական սահմանն ապօրինի հատելու և ապացույցներ, փոխելու/թաքցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։