ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների նախնական պատկերը
Միացյալ Նահանգների յոթ տատանվող նահանգից վեցում, որոնց քվեարկության արդյունքները կարող են որոշիչ լինել, Թրամփն առաջատար է։
Ջորջիայում, քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում Թրամփն ունի 51,11 տոկոս, իսկ Հարիսը՝ 48,19։
Հյուսիսային Կարոլինայում 85,7 տոկոս քվեաթերթերի տվյալով՝ Թրամփն ունի 50,77 տոկոս, Հարիսը՝ 48,12։
Փենսիլվանիայում մշակված քվեաթերթերի 80 տոկոսի հաշվարկի արդյունքում Թրամփն առաջ է ձայների 51,4 տոկոսով, Հարիսն ունի ձայների 47,7 տոկոսը։
Միչիգանում Թրամփը 26․35 տոկոս քվեաթերթերի մշակման արդյունքում առաջ է 51,1 տոկոսով Հարիսի 47,16 տոկոսի դեմ։
Վիսկոնսինում քվեաթերթերի 59,17 տոկոսի հաշվարկով Թրամփն ունի ձայների 50,29 տոկոսը, իսկ Հարիսը՝ 48,24 տոկոս։
Արիզոնայում Թրամփն առաջ է և ստացել է ձայների 49․66 տոկոսը՝ Հարիսը՝ 49,53 տոկոսը:
Նևադայում այս պահին մշակված քվեաթերթերի տվյալները դեռ հայտնի չեն։