Հունգարիայի վարչապետը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին։
«Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արդեն իսկ նախանշված են նրա և հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները», - ասել է Խավաշին: