Ապարանում որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում
Նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ոստիկանները և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Մովսես Նադարյանի հարազատներն ու համաքաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում ծառից կախված հայտնաբերել են Մ. Նադարյանի դին, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ մահացածը նոյեմբերի 4-ից՝ որպես անհետ կորած որոնվող Մ. Նադարյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 4-ին, ցերեկը՝ ժամը 13։00-ի շրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում 31-ամյա երիտասարդ Մովսես Կարենի Նադարյանը դուրս էր եկել տնից և մինչ այս պահը չի վերադարձել։
Երիտասարդն ուներ հիշողության կորուստ։