Թրամփը հայտարարել է, որ կընդունի պարտությունը, եթե համարի՝ արդար է պարտվել
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կընդունի իր պարտությունը ընտրություններում, եթե համարի, որ պարտվել է արդարացիորեն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն
«Եթե ես պարտվեմ ընտրություններում, եթե դրանք լինեն արդար ընտրություններ, ես առաջինը կխոստովանեմ դա», - ասել է Թրամփը Ֆլորիդայի ընտրատեղամասերից մեկում, որը հեռարձակվում է ամերիկյան հեռուստաալիքներով:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթացը չափազանց բարդ է.
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը երբեք չի խոստովանել, որ պարտվել է վերջին ընտրություններում.