Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարից
Նոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1959 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1968 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ք.-ն (ծնված 1970 թ․), Ա. Վ.-ն (ծնված 2001 թ․), Մ. Չ.-ն (ծնված 2001 թ․), Ռ. Թ.-ն (ծնված 1963 թ․) և Գ. Ն.-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։