Որքան գումարի դիմաց է Իվետա Մուկուչյանը երգել Երևանի տոնին
Եթե «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը ծախսել էր 304 մլն 487 հազար դրամ, իսկ որքան էր արժեցել, օրինակ՝ Իվետա Մուկուչյանի մեկ ելույթը։
Տոնակատարության համար կնքված պայմանագրի համաձայն՝ Երեւանի տոնին նվիրված միջոցառումները պետք է անցկացվեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Ազատության հրապարակում, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ), Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում։
Միջոցառումներին զուգահեռ՝ անցկացվում էին գարեջրի փառատոն, գինու փառատոն, փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին եւ այլ սպորտաձեւերին նվիրված միջոցառումներ, իսկ երեկոյան՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում կայացավ օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ ունեցան Հանրապետության սիրված արտիստները, գրում է Armlur-ը։
Մեկ այլ գործարքով՝ Երևանի քաղաքապետարանը «Իվետա Մուկուչյան Ռոբերտի» ԱՁ-ի հետ՝ հայտնի երգչուհու հետ, կնքել էր պայմանագիր, որն արժեցել էր 3 մլն 335 հազար դրամ։
Համաձայն պայմանագրի բնութագրի՝ «Երևանի քաղաքապետարանի կարիքների համար «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակներում Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, 2024 թվականի հկտեմբերի 13-ին ժամը 13։00 կայանալիք համերգի և Երևանի Հանրապետության հրապարակում 2024 թվականին հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21։00-ին, կայանալիք գալա-համերգի ընթացքում անհրաժեշտ է ապահովել Իվետա Մուկուչյան արտիստի ելույթը։
Ելույթի տևողությունը, համապատասխանաբար, առնվազն 30 րոպե և 2 րոպե, երգացանկն անհրաժեշտ է համաձայնեցնել պատվիրատուի հետ»։
Ստացվում է, որ Իվետա Մուկուչյանի 32 րոպե ելույթն արժե 3 մլն 335 հազար դրամ։