Օդի ջերմաստիճանը կնվազի
Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։
Երևանում` նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։