ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը երկու ամսով հետաձգվեց
1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ, այդ թվում և ես, հրապարակում բերկրանքով էինք ընդունում: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը առաջարկելու ենք երկու ամսով հետաձգել, որովհետև ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարության ընդունումից: Ի սիրույն ՀՀ-ի ծննդյան վկայականի՝ առաջարկում ենք երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր: