Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ է ուղարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մեկնել է արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 6-19-ը ներառյալ:
2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»,-ասված է որոշման մեջ: