2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք
Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։
Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։
Ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ մեծանում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։
Թոքի քաղցկեղի կլինիկական դրսևորումն էապես կախված է առաջնային ուռուցքային օջախի տեղակայումից։ Հիվանդության սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:
Հիմնական ախտանշաններն են`
հազ,
արյունախխում,
դժվարաշնչություն (հևոց),
ցավ կրծքավանդակում և այլն:
Ինչպե՞ս խուսափել ռիսկի գործոնների ազդեցությունից`
հրաժարվել ծխելուց,
ծխողների շրջանում կրծքավանդակի ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտություն 50-75 տարիքային խմբում։
Հիշեցնենք, որ հաստատված քաղցկեղով պացիենտների վիրահատական բուժումը , ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: