Թուրքիայի գյուղատնտեսական արտադրությունն աճել է նախորդ տարվա համեմատ
Թուրքիայի վիճվարչության տվյալների համաձայն՝ գյուղատնտեսության մեջ արձանագրվել է մրգերի, բանջարաբոստանային և հացազգի կուլտուրաների արտադրության աճ: Նախորդ տարվա համեմատ 2013-ին մրգերի արտադրությունն աճել է 1.2 տոկոսով, բանջարաբոստանային կուլտուրաներինը՝ 2.3 տոկոսով, իսկ հացահատիկային կուլտուրաներինը՝ 12.3 տոկոսով: Այդպիսով ընդհանուր առմամբ մթերվել է 37.5 մլն տոննա հացազգի կուլտուրա, 28.5 մլն տոննա բանջարեղեն և 18.2 մլն տոննա մրգեղեն: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբերսիթի» լրատվական կայքը նաև նշում է, որ 2013-ին անկում է նկատվել ծաղկաբուծության արդյունքների մեջ: Նախորդ տարվա համեմատ ծաղիկների արտադրությունը նվազել է 4.8 տոկոսով: Մասնավորապես վարդերի ու մեխակների աճեցման ծավալները նվազել են համապատասխամաբար 25.4 և 4.5 տոկոսներով:՝