Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է
Գյումրիի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ թեև ընտրությունների հստակ ժամկետը դեռ որոշված չէ, նախնական վարկածով այն կարող է լինել 2025-ի գարնանը կամ տարվա երկրորդ կեսին։
«Կարծում եմ՝ գարնանն անցկացնելն ամենաճիշտ տարբերակն է, սակայն հստակ որոշում առայժմ չկա»,- նշեց նա։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը և ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ևս 14 անդամներ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել հոկտեմբերի 28-ին։