Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը
Այսօր՝ նոյմեբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էրիկ Է.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոմիտասի պողոտայում՝ 35/6 հասցեի դիմաց տեղադրված էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: