Նոյեմբերի 1-3-ը վճարումների արդյունքում «Երևանի ավտոբուս» ընկերության կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի վճարումների նոր կարգ մտցնելու արդյունքում հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։
«Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։
Հավելեմ, որ մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ»,- ասվում է Կոստանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։