Սպերցյանը՝ Օրենբուրգի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Օրենբուրգի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Կիրակի օրը Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել խաղի 79-րդ րոպեին՝ տուգանայինից կատարած շեշտակի հարվածով։
«Հանդիպման լավագույն խաղացող» մրցանակը շնորհվում է ՌՊԼ-ի յուրաքանչյուր խաղից հետո, հաղթողները ընտրվում են լիգայի և MATCH PREMIER հեռուստաալիքի կողմից, փոխանցում է Armsport-ը։