Եթե իմանայի՝ ինչ է կատարվում Թուրքիայում, երբեք չէի գա այստեղ. Մոուրինյու
«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Թուրքիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի՝ «Տրաբզոնսպորի» հետ խաղից հետո (3:2) քննադատել է առաջնության մրցավարությանը։
«Ես մեղադրում եմ «Ֆեներբահչեի» ղեկավարությանը, որոնք ինձ այստեղ բերեցին. նրանք ինձ պատմեցին այստեղ տիրող իրավիճակի միայն կեսը։
Եթե նրանք ինձ ամբողջ պատմությունը պատմեին մրցավարական իրավիճակի մասին, ես այստեղ չէի գա։ Ես թուրք չեմ, իսկ դուք՝ թուրքեր, այս մրցավարական իրավիճակը այսպես մի թողեք»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Lewisbanche-ը։
Անցկացրած 11 հանդիպումներից հետո «Ֆեներբահչեն» 23 միավորով զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Տրաբզոնսպորը» նույնքան խաղերից հետո 11-րդ տեղում է՝ վաստակելով 12 միավոր։