Սլովակ ալպինիստը զոհվել է Հիմալայներում․ ԶԼՄ
Սլովակ լեռնագնաց Օնդրեյ Հուսերկան զոհվել է Հիմալայներում՝ Լանգթանգ Լիրունգ լեռն իջնելիս։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Športweb լրատվական պորտալը։
Ալպինիստը, ով 34 տարեկան էր, 7234 մ բարձրությամբ սարից իջնելիս ընկել է ճեղքվածքը, նա լեռը նվաճել էր հոկտեմբերի 30-ին չեխ ալպինիստ Մարեկ Հոլեցեկի հետ, ով փրկարարներին հայտնել է արտակարգ իրավիճակի մասին։
Գուսերկային փրկելու գործողությունը տեւել է մի քանի օր։ Ընդամենը մի քանի ժամ առաջ, ինչպես երևում է պորտալի հաղորդագրությունից, փրկարարներին հաջողվել է հասնել հատակը և հաստատել ալպինիստի մահը։